Գլուխ 7 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 31. Ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումների բողոքարկումը
Հոդված 31. Ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումների բողոքարկումը
1. Տարածքային բաժնի՝ ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
2. Գործատուի` ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
(31-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն)