ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի 1-ին հոդվածի վրա, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան:
2. Ներկայիս գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
3. Սույն օրենքը կիրարկել ընդունման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` ա. սահակյան
24 օգոստոսի 1990 թվականի,
քաղ. Երևան
հ.Ն.-0075-1