Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2018-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Առանց ուսումնասիրության կամ ստուգման հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի համաձայն այլ հարկային պարտավորության դիմաց կատարված հաշվանցման և (կամ) վերադարձի այն դեպքերում, երբ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարը գերազանցել է օրենքով սահմանված կարգով որոշվող համապատասխան գումարը, հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավելի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարի 50 տոկոսի չափով: Սույն մասում նշված դեպքում հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ հարկային պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողից «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` ենթակա է գանձման թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։