Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Հարկային հաշվառման կանգնելու համար ներկայացվող փաստաթղթերը
1. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) անձնագրի և սոցիալական քարտի պատճենները (առկայության դեպքում), բացակայության դեպքում` սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ լիազորված մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը.
2) ֆիզիկական անձի կողմից լրացված` հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմում:
2. ՀՎՀՀ-ի տրամադրման դիմումի ձևը և դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է կառավարությունը:»: