Հոդված 1
Հոդված 1.
«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) չորրորդ պարբերությունը «կազմակերպությունների և» բառերից հետո լրացնել «հաշվառված» բառով.
2) հինգերորդ պարբերությունում`
ա. «կազմակերպությունների և» բառերից հետո լրացնել «հաշվառված» բառով.
բ. հանել «` հարկային մարմնում հաշվառման կանգնելիս» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«հարկ վճարողի հարկային գործ` հարկային մարմնի կողմից վարվող յուրաքանչյուր հարկ վճարողի անհատական թղթապանակ, որում ամփոփվում են հարկ վճարողից ստացված, հարկային մարմնի կազմված, ինչպես նաև երրորդ անձանցից ստացված նրան վերաբերող բոլոր փաստաթղթերը` սկսած հիմնադիր փաստաթղթերից մինչև հարկ վճարողի լուծարումը (գործունեության դադարեցումը)` հարկային հաշվառումից հանելը հավաստող փաստաթղթերը:»: