Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի, կամ նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև սույն կետով սահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից:
Ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ բանկ հանդիսացող ընկերությունների մասնակիցներինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»: