Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 23. Դատախազության կոլեգիան
Հոդված 23. Դատախազության կոլեգիան
Դատախազությունում, գլխավոր դատախազի գլխավորությամբ, ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են գլխավոր դատախազի տեղակալները և գլխավոր դատախազի կողմից նշանակվող այլ դատախազներ:
Դատախազության կոլեգիան խորհրդակցական մարմին է, որի որոշումները կենսագործվում են գլխավոր դատախազի հրամաններով:
Դատախազության կոլեգիայի գործունեության կարգը սահմանում է գլխավոր դատախազը: