Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-07-01-ից մինչև 2005-07-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 41. Դատախազների և քննիչների ապահովագրական երաշխիքներն ու նրանց պատճառված վնասների հատուցման իրավունքները

գործել է մինչև 2005-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 41. Դատախազների և քննիչների ապահովագրական երաշխիքներն ու նրանց պատճառված վնասների հատուցման իրավունքները

Դատախազների և քննիչների կյանքն ու առողջությունը ենթակա են պարտադիր պետական ապահովագրության պետական բյուջեի միջոցների հաշվին` նրանց ամսական միջին աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ապահովագրական գումարները վճարվում են հետևյալ դեպքերում`

1) դատախազի կամ քննիչի մահը ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո, եթե դա վրա է հասել դատախազին կամ քննիչին ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու հետևանքով: Այս դեպքում մահացած դատախազի կամ քննիչի ընտանիքին և նրա խնամքի տակ գտնվող անձանց տրվում է նրա ամսական միջին աշխատավարձի հարյուրապատիկի չափով ապահովագրական գումար.

2) դատախազին կամ քննիչին` կապված նրա ծառայողական գործունեության հետ, մարմնական վնասվածքներ հասցնելիս, որոնք բացառում են մասնագիտական գործունեությամբ նրա հետագա զբաղվելը, վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի հիսնապատիկի չափով ապահովագրական գումար.

3) դատախազին կամ քննիչին` կապված նրա ծառայողական գործունեության հետ, մարմնական վնասվածքներ հասցնելիս, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինությանը` վճարվում է նրա ամսական աշխատավարձի քսանապատիկի չափով ապահովագրական գումար:

Դատախազին կամ քննիչին` նրա մասնագիտական գործունեության հետ կապված մարմնական վնասվածքներ հասցնելիս, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, վճարվում է փոխհատուցում` նրա միջին աշխատավարձի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության տեսքով` առանց հաշվի առնելու պարտադիր պետական ապահովագրության վճարած գումարները:

Ծառայության ժամանակ կամ դրանից հետո դատախազի կամ քննիչի մահվան դեպքում, եթե այն նրան հասցված մարմնական վնասվածքների հետևանք է, կապված դատախազի, դատախազության աշխատակազմի ծառայողի կամ քննիչի ծառայողական գործունեության հետ, նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում մահացածի աշխատավարձից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության տեսքով` առանց հաշվելու պետական պարտադիր ապահովագրությունից ստացած վճարները: Աշխատավարձի նշված մասը որոշելու համար մահացածի միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների, ներառյալ` աշխատունակները, թվի վրա:

Դատախազին կամ քննիչին կամ նրա ընտանիքին պատկանող գույքի ոչնչացումը կամ վնասվածքը` կապված նրա ծառայողական գործունեության հետ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով ենթակա է հատուցման լրիվ ծավալով, ներառյալ` բաց թողնված օգուտը:

Սույն հոդվածի երրորդից հինգերորդ մասերով նախատեսված վնասները հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։