Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Քանի որ սույն Համաձայնագիրը կիրարկելու համար անձնական տվյալներ են փոխանցվում, այդ տվյալները հավաքվում, օգտագործվում և պաշտպանվում են` համաձայն ներպետական օրենսդրության: Մասնավորապես, պահպանվում են հետևյալ սկզբունքները.

ա) Ընդունող Պայմանավորվող կողմն օգտագործում է տվյալները միայն հայտարարված նպատակով և փոխանցող Պայմանավորվող կողմի կողմից սահմանված պայմաններով:

բ) Պահանջի դեպքում ընդունող Պայմանավորվող կողմը տեղեկացնում է փոխանցող Պայմանավորվող կողմին փոխանցված տվյալների օգտագործման մասին:

գ) Անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն սույն Համաձայնագիրը կիրարկելու համար պատասխանատու իրավասու մարմիններին և օգտագործվել նրանց կողմից: Այդ տվյալները կարող են այլ մարմինների փոխանցվել միայն փոխանցող Պայմանավորվող կողմի գրավոր համաձայնության դեպքում:

դ) Փոխանցող Պայմանավորվող կողմն ապահովում է, որ փոխանցվող տվյալները լինեն ճշգրիտ, անհրաժեշտ և չգերազանցեն այն պահանջները, որի նպատակով փոխանցվում են: Փոխանցող Պայմանավորվող կողմը պահպանում է այդ տվյալների փոխանցման հետ կապված` ներպետական օրենսդրությամբ սահմանված ցանկացած սահմանափակում: Եթե այդ տվյալները ճշգրիտ չեն կամ փոխանցվել են անօրինական կերպով, ընդունող Պայմանավորվող կողմն անմիջապես տեղեկացվում է այդ մասին և ճշտում կամ ոչնչացնում է դրանք:

ե) Ցանկացած անձ, դիմելու դեպքում, տեղեկացվում է իր մասին տվյալների փոխանցման և դրանց օգտագործման նպատակի վերաբերյալ` համաձայն այն Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրության, որից այդ տեղեկատվությունը պահանջվել է:

զ) Փոխանցված անձնական տվյալները պահպանվում են այնքան, որքան անհրաժեշտ է դրանց փոխանցման նպատակի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ վերահսկում է պահպանված տվյալների մշակումը և օգտագործումը` համաձայն իր ներպետական օրենսդրության:

է) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պաշտպանում է փոխանցված անձնական տվյալները չթույլատրված օգտագործումից, փոփոխումից կամ հրապարակումից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։