Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական անձնագրեր, և որոնք հանդիսանում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իրենց համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ կամ միջազգային կազմակերպությունում իրենց պետության ներկայացուցիչներ, կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք և իրենց ծառայության ընթացքում գտնվել այնտեղ առանց մուտքի արտոնագրի: Ուղարկող Պայմանավորվող կողմը դիվանագիտական ուղիներով նախապես ծանուցում է ընդունող Պայմանավորվող կողմին նշված անձանց նշանակման և գործառույթների մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք ընդունող Պայմանավորվող կողմից ստանում են հավատարմագրման քարտ:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց ընտանիքի անդամները օգտվում են սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված հնարավորությունից, եթե նրանք բնակվում են նույն ընտանիքում, ընդունող պայմանավորվող կողմը նրանց ճանաչում է որպես սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի հետ բնակվելու իրավունք ունեցող ընտանիքի անդամներ, և նրանք ունեն վավերական անձնագիր:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։