Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Այն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալուց հետո` 30-րդ (երեսուներորդ) օրը, որով Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում կասեցնելու Համաձայնագրի դրույթների գործողությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն` պետական անվտանգության, հասարակական կարգի և առողջության պահպանության կամ այլ լուրջ պատճառներով: Նման կասեցման մասին դիվանագիտական ուղիներով անմիջապես ծանուցվում է մյուս Պայմանավորվող կողմը: Նման կասեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու օրվանից:

3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է դիվանագիտական ուղիներով ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց 30 (երեսուն) օր հետո:

Կատարված է Բեռն քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, գերմաներեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. փետրվարի 25-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։