Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Վավերական դիվանագիտական անձնագրեր ունեցող Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիները, որոնք ո´չ իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ են, ո´չ էլ միջազգային կազմակերպությունում իրենց պետության ներկայացուցիչներ, կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք, գտնվել այնտեղ 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով ցանկացած 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում կամ հեռանալ մյուս Պայմանավորվող կողմի տարածքից առանց մուտքի արտոնագրի` պայմանով, որ նրանք մյուս Պայմանավորվող կողմի պետությունում որևէ տեսակի աշխատանք չեն կատարելու:

2. Պայմանավորվող կողմերի պետությունների` սույն հոդվածի 1-ին կետում նշված այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվել 90 (իննսուն) օրը գերազանցող ժամկետով, պարտավոր են նախապես ձեռք բերել մուտքի արտոնագիր: Մուտքի արտոնագիրն անվճար տրամադրվում է համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

3. Շվեյցարիայի տարածք մուտք գործելիս, տարանցելով մեկ կամ մի քանի այն պետությունների տարածքները, որոնց նկատմամբ ամբողջությամբ կիրառվում են ներքին սահմանների վերահսկողության և անձանց տեղաշարժի սահմանափակման վերացման դրույթները, ինչպես սահմանված է Շենգենյան Դրույթներում (Shengen Acqսis), 90 (իննսուն)-օրյա ժամկետը սկսվում է հաշվարկվել ազատ տեղաշարժի տարածքը սահմանափակող վերը նշված պետությունների կողմից ձևավորված արտաքին սահմանը հատելու օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։