Հոդված 5
Հոդված 5
1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագիրն ստորագրելուց հետո` 30 (երեսուն) օրվա ընթացքում, դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց դիվանագիտական և սովորական անձնագրերի նմուշները:
2. Դիվանագիտական և սովորական անձնագրերում փոփոխություններ կատարելու դեպքում համապատասխան Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմին նոր նմուշներն ուղարկում է դրանց կիրառելիության վերաբերյալ տեղեկության հետ միասին` գործածության մեջ դնելուց առնվազն 30 (երեսուն) օր առաջ: