Հոդված 10
Հոդված 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերի ավարտի մասին վերջին ծանուցման օրվանից: Այն մնում է ուժի մեջ հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է նույն հնգամյա ժամկետներով, եթե Համաձայնագրի գործողության ժամկետի լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր չի ծանուցում Համաձայնագրի գործողության ժամկետը չերկարաձգելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից մեկի՝ այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:
Սույն Համաձայնագիրը դադարեցնելու դեպքում դրա շրջանակներում գործող ցանկացած անավարտ ծրագիր կամ համագործակցություն ուժի մեջ է մնում մինչև ավարտը:
Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի հունիսի 17-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանության տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. ապրիլի 29-ին