Հոդված 4
Հոդված 4
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը իրականացվում է բնապահպանության հետևյալ բնագավառներում.
- կլիմայի փոփոխություն,
- կենսաբանական բազմակերպության պահպանություն,
- բնության հատուկ պահպանվող գոտիների ստեղծում և կառավարում,
- պայքար անապատացման դեմ,
- բնական ռեսուրսների, հատկապես ջրի խելամիտ օգտագործում,
- էկոտուրիզմ,
- կոշտ թափոնների կառավարում,
- փորձի փոխանակում սակավաթափոն, անթափոն և ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաների զարգացման և կիրառման ոլորտում,
- տեղեկությունների փոխանակում արդյունաբերական և կենցաղային թափոնների մշակման և օգտագործման վերաբերյալ,
- տեղեկությունների փոխանակում քիմիական նյութերի անվտանգ օգտագործման և կառավարման խնդիրների վերաբերյալ,
- արդյունաբերական աղտոտում,
- կեղտաջրերի վերամշակում,
- կեղտաջրերի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում,
- աջակցություն բնապահպանության ոլորտում գիտահետազոտական ծրագրերին,
- աջակցություն իրենց երկրներում բնապահպանության ոլորտում գործող կազմակերպություններին և դրանց միջև համագործակցությանը,
- հասարակության բնապահպանական իրազեկությունը բարձրացնող նախաձեռնություններ,
- աջակցություն էկոպիտակավորման համակարգերի զարգացմանը,
- շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձի փոխանակում:
Կողմերը կարող են համաձայնության գալ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող այլ ոլորտներում համագործակցության մասին: