Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար Կողմերը կձգտեն խթանել բնապահպանության ոլորտում գործող իրենց պետական և մասնավոր հաստատությունների միջև երկկողմ համագործակցությունը: Կողմերը ջանքեր կգործադրեն` համակարգելու համար իրենց դիրքորոշումները Միջերկրածովյան ավազանի բնապահպանական խնդիրների շուրջ և այն միջազգային միջոցառումները, որոնցում իրենք մասնակցում են, և կձգտեն համագործակցել մեկը մյուսի հետ` օգտագործելով միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրվող ֆինանսական հնարավորությունները՝ բնապահպանության ոլորտում երկու երկրների համար փոխշահավետ փորձնական ծրագրերի ստեղծման նպատակով:
Կողմերը ջանքեր կգործադրեն, որ ձեռք բերեն ֆինանսական միջոցներ համատեղ ծրագրերի իրականացման համար՝ Կողմերի և ներգրավված ֆինանսական հաստատության միջև լիակատար համագործակցության միջոցով: