Հոդված 5
Հոդված 5
Սույն Համաձայնագրում նշված համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.
- երկու երկրների բնապահպանական ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակում, ինչպես նաև սույն Համաձայնագրում ընդգրկված ոլորտներին վերաբերող տեխնիկական և գիտական գրականության փոխանակում,
- համագործակցության ամրապնդում երկու երկրների միջազգային բնապահպանական նախաձեռնությունների իրականացման գործում,
- հնարավորության դեպքում երկու երկրների դիրքորոշումների համակարգում իրենց երկրներից դուրս բնապահպանական խնդիրներին առնչվող բանակցություններում,
- փորձի և տեղեկությունների փոխանակում երկու երկրների փորձագետների, պաշտոնյաների և այլ մասնագետների միջև,
- սույն Համաձայնագրում նշված առանձին ոլորտներին վերաբերող համատեղ ուսումնական ծրագրերի նախապատրաստում և իրականացում:
Կողմերը կարող են համաձայնության գալ համագործակցության այլ ձևերի մասին: