Հոդված 10
Հոդված 10
1. Կողմերից յուրաքանչյուրն ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկությունների գաղտնիությունը, եթե հայցող Կողմը անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը։ Գաղտնիության աստիճանը որոշում է հայցող Կողմը։
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված գաղտնի տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու անհրաժեշտության դեպքում պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած Կողմի գրավոր համաձայնությունը։