Հոդված 8
Հոդված 8
1. Հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հայցը քննարկում է այն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում և քննարկման արդյունքների մասին տեղեկացնում է հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին։
2. Հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն՝ որոշակի ժամկետ սահմանելով այն տրամադրելու համար, սակայն հայցը ստանալու պահից առավելագույնը քսան օրվա ընթացքում։
3. Հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը, ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին որոշում կայացնելով, տասնհինգ օրվա ընթացքում այդ մասին իրազեկում է հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին։
4. Հափշտակվածների թվում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ Կողմերի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև վեճեր ծագելու դեպքում դրա օրինական տիրոջ հարցը լուծվում է դատական մարմինների միջոցով` համապատասխան այն Կողմի ազգային օրենսդրության, որի տարածքում ավտոտրանսպորտային միջոցը հայտնաբերվել է կամ կալանվել։