Հոդված 11
Հոդված 11
1. Ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հայցի կատարումը կարող է մերժվել այն դեպքերում, եթե.
ա) հայցվող Կողմի դատական որոշման հիման վրա ավտոտրանսպորտային միջոցը փոխանցվում է այնպիսի անձի, որը վերադարձնելու մասին հայցի մեջ նշված չէ որպես տվյալ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր, կամ նրա ներկայացուցչին,
բ) լրացուցիչ տեղեկատվության մասին հայցի պատասխանը չի ներկայացվել սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում,
գ) վերադարձնելու մասին հայցն ուղարկվել է հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի կողմից ավտոտրանսպորտային միջոցը կալանելու կամ հայտնաբերելու մասին ծանուցումը ստանալու օրվանից երեսուն օր անց,
դ) առկա են այլ օրինական հիմքեր, որոնք խոչընդոտում են հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելուն։
2. Հայցի կատարումը մերժելու մասին անհապաղ գրավոր ծանուցվում է հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը` մերժման պատճառների նշումով։