Հոդված 13
Հոդված 13
1. Սույն Համաձայնագրին համապատասխան վերադարձվող ավտոտրանսպորտային միջոցներից չեն գանձվում մաքսատուրքեր, հարկեր, ակցիզների, գանձումներ այլ վճարումներ, որոնք կապված են Կողմերի սահմաններով ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխման հետ, Կողմերի կենտրոնական իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթի ներկայացման դեպքում, որը հաստատում է, որ ավտոտրանսպորտային միջոցը վերադարձվում է սույն Համաձայնագրի շրջանակներում։
2. Ավտոտրանսպորտային միջոցը կալանելու և մինչև հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին փոխանցելու պահը պահելու հետ կապված ծախսերը հոգում է հայցվող Կողմը։
3. Ավտոտրանսպորտային միջոցը հայցող Կողմի տարածք վերադարձնելու հետ կապված ծախսերը հոգում է հայցող Կողմի իրավասու մարմինը։
4. Ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման հետ կապված` կատարված ծախսերը ենթակա են հատուցման Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան։