Հոդված 23
Հոդված 23
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում։ Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարացվում է, յուրաքանչյուր անգամ` հնգամյա ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում։
Կատարված է Մոսկվա քաղաքում 2005 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։
Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության կողմից (վերապահումով), Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ուկրաինայի Կառավարության կողմից, Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից, Վրաստանի Կառավարության կողմից Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից, Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից (վերապահումով):
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. նոյեմբերի 3-ին
«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի մասին» կառավարությունների ղեկավարների խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 25-ի որոշման վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության
Վ Ե Ր Ա Պ Ա Հ ՈՒ Մ Ը
Սույն Համաձայնագրի դրույթները չեն կարող կիրառվել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մինչև Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության գրավված տարածքների ազատումը:
Ադրբեջանի Հանրապետության
վարչապետի առաջին տեղակալ` Ա. Աբբասով
Հայաստանի Հանրապետության առարկությունը
«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ
«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի վերաբերյալ Կառավարությունների ղեկավարների խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 25-ի որոշման մասին Ադրբեջանի Հանրապետության վերապահման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքին ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 8.14-րդ կետի վերաբերյալ Մոլդովայի Հանրապետության
Վ Ե Ր Ա Պ Ա Հ ՈՒ Մ Ը
25-ը նոյեմբերի, 2005 թ. Ք. Մոսկվա
«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագիր»
«Համագործակցությունը կիրականացվի տվյալ ոլորտում Մոլդովայի Հանրապետության ազգային օրենսդրության և միջազգային պարտավորություններին համապատասխան»:
Վարչապետի առաջին տեղակալ` Զինաիդա Գրեչանի