Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման, դրանց հետախուզման և վերադարձման ապահովման նպատակով յուրաքանչյուր Կողմ ապահովում է ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի առկայությունը, որը պետք է ընդգրկի տեղեկություններ.

ա) գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մասին, այդ թվում` ուրիշ պետության` ժամանակավորապես գրանցված այն ավտոտրանսպորտային միջոցների, որոնք շահագործվում կամ օգտագործվում են Կողմերից մեկի տարածքում,

բ) հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների և դրանց կալանքի ու արգելանքի համար տրված փաստաթղթերի մասին,

գ) կալանավորված և հայտնաբերված ավտոտրանսպորտային միջոցների մասին,

դ) հափշտակված և/կամ կորած գրանցման փաստաթղթերի, գրանցման նշանների, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի հանդեպ սեփականության իրավունքը հաստատող այլ փաստաթղթերի մասին։

2. Կողմերն ապահովում են վերոնշյալ տեղեկատվական բազայում ընդգրկված տվյալների օպերատիվ տրամադրումը մյուս Կողմերի իրավասու մարմինների հայցի հիման վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։