Հոդված 5
Հոդված 5
1. Հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի` Կողմերից մեկի տարածքում հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում տվյալ Կողմի իրավասու մարմինը այդ ավտոտրանսպորտային միջոցի կալանման կամ հայտնաբերման օրվանից հետո` քսան օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է մյուս Կողմի իրավասու մարմնին, որի վարույթում գտնվում է քրեական գործը։ Կողմերի իրավասու մարմիններն այդ մասին ծանուցում են իրենց կենտրոնական իրավասու մարմիններին:
2. Ծանուցումը պարունակում է մասնավորապես հետևյալ տեղեկությունները նման ավտոտրանսպորտային միջոցի մասին, եթե դրանք հայտնի են.
ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, գույնը, արտադրության տարեթիվը և տեսակը,
բ) իդենտիֆիկացիոն համարը, թափքի, ամրաշրջանակի և շարժիչի համարները,
գ) ավտոտրանսպորտային միջոցի ագրեգատների համարների կամ գույնի փոփոխության մասին տեղեկատվություն,
դ) գրանցման նշանը, գրանցման փաստաթղթի սերիան և համարը, դրա հանձնման վայրը և ամսաթիվը,
ե) ավտոտրանսպորտային միջոցի գտնվելու վայրի, նրա տեխնիկական վիճակի և կոմպլեկտացիայի մասին տեղեկատվություն,
զ) ավտոտրանսպորտային միջոցը կալանքի տակ վերցրած կամ այն հայտնաբերած մարմնի անվանումը,
է) ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածությունն ապահովող մարմնի անվանումը, ինչպես նաև կապ հաստատելու հեռախոսահամարը, որով կարելի է դիմել ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման հնարավորության մասին տեղեկատվություն ստանալու համար,
ը) տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք ավտոտրանսպորտային միջոցն օգտագործվել է հանցագործության կատարման հետ կապված,
թ) տեղեկատվություն այն անձանց մասին, ովքեր օգտագործել են ավտոտրանսպորտային միջոցը հանցագործության կատարման համար: