Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան կերպով ծանուցում ստացած Կողմի կենտրոնական իրավասու մարմինը կարող է հայց ուղարկել հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին։

2. Հայցն ուղարկվում է գրավոր և մասնավորապես պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, գույնը, արտադրության տարեթիվը և տեսակը,

բ) իդենտիֆիկացիոն համարը, թափքի, ամրաշրջանակի և շարժիչի համարները,

գ) գրանցման նշանը, գրանցման փաստաթղթի սերիան և համարը, դրա հանձնման վայրը և ամսաթիվը,

դ) ավտոտրանսպորտային միջոցի գրանցված սեփականատերը,

ե) քրեական գործի համարը, տեղեկություններ այն մարմնի մասին, որի վարույթում այն գտնվում է, քրեական գործում հայցի առկայությունը։

3. Հայցին կցվում են ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` հայցող Կողմի օրենսդրությանը համապատասխան կերպով վավերացված պատճենները` նշելով այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, ում անունով այն ձևակերպված է։

4. Հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա գրավոր ուղարկված կամ հաստատված հայցը պետք է ստորագրված լինի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատված լինի տվյալ մարմնի` զինանշանի պատկերն ունեցող կնիքով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։