Հոդված 4
Հոդված 4
1. Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինն ապահովում է ստացված տեղեկությունների գաղտնիությունը, այդ թվում` հարցումը ստանալու փաստի և դրա բովանդակության, եթե հայցող Կողմի իրավասու մարմինն անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը:
2. Հարցումի կատարման ժամանակ գաղտնիության պահպանման անհնարինության դեպքում հայցվող Կողմի իրավասու մարմինն այդ մասին տեղեկացնում է հայցող Կողմի իրավասու մարմնին` այդ պայմաններով հարցումը կատարելու հնարավորության մասին որոշում ընդունելու համար: