Հոդված 8
Հոդված 8
1. Օպերատիվ-տեղեկատվական, քրեագիտական և հետախուզական հաշվառումների, ինչպես նաև վիճակագրական և արխիվային տեղեկատվության ամբողջ քանակը կենտրոնացվում է Միջպետական տեղեկատվական բանկում /այսուհետ` ՄՏԲ/, որի պահառուն Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունն է:
2. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը.
ա/ ապահովում է ՄՏԲ-ում առկա տեղեկատվության, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում հանցավորության վիճակի և հանցագործությունների հետաքննությունների արդյունքների մասին վիճակագրական տեղեկությունների մշակումը, պահումը և տրամադրումը` Կողմերի իրավասու մարմինների հարցումների համաձայն,
բ/ սահմանում է ՄՏԲ-ին առաջնային տեղեկատվություն տրամադրելու միջոցները, ձևերը, ծավալները, կառուցվածքը` համաձայնեցնելով Կողմերի իրավասու մարմինների հետ, ելնելով նրանց ունեցած հնարավորություններից և լիազորություններից,
գ/ տեղեկացնում է Կողմերի իրավասու մարմիններին կենտրոնական արխիվում պահվող հետադարձ տեղեկատվության ցանկի մասին,
դ/ հետախուզական հաշվառումների օգնությամբ իրականացնում է տեղեկատվական ապահովում այն անձանց հետախուզման գործի համար, որոնց վերաբերյալ Կողմերի իրավասու մարմինները հայտարարել են միջպետական հետախուզում,
ե/ համագործակցում է Կողմերի իրավասու մարմինների հետ և աջակցում նրանց համակարգչայնացման, ծրագրային և տեղեկատվական ապահովման կատարելագործման, տվյալների փոխանցման` միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման ոլորտում,
զ/ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Կողմերի իրավասու մարմինների կողմից ՄՏԲ-ի համալրումն ապահովելու, տրամադրվող տեղեկատվության ժամկետներին, ամբողջականությանը և հավաստիությանը հետևելու համար,
է/ միջոցներ է ձեռնարկում այդ տեղեկատվական բանկում մշակվող, փոխանցվող և պահվող տեղեկատվությունը արտաքին տարբեր ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ: