Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից` իր այդ մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ և կարգավորելով Համաձայնագրի գործողության ժամանակ ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

Կատարված է Աստանա քաղաքում 2009 թվականի մայիսի 22-ին մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

Սույն Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից, Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից, Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից, Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ուկրաինայի Կառավարության կողմից (վերապահումով):

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 27-ին

Հանցավորության դեմ պայքարում

տեղեկատվության փոխանակման

մասին 2009 թվականի մայիսի 22-ի

համաձայնագրին կից Հավելված

Միջպետական տեղեկատվական բանկին տրամադրվող տեղեկատվության

Ց Ա Ն Կ

1. Տեղեկություններ, որոնք վերաբերում են հաշվառման ենթակա անձանց.

1.1.դատապարտյալներին, որոնք Կողմերի պետությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` ենթակա են կենտրոնացված օպերատիվ-տեղեկատվական հաշվառումներում ներառվելու,

1.2.սույն Ցանկի 1.1. ենթակետում նշված դատապարտյալների կատեգորիաներին, որոնք ժամանել են /մեկնել են/ պատիժը կրելու համար և որոնց նկատմամբ փոխվել են դատավճիռները, և ազատազրկման վայրերից ազատվածներին,

1.3.միջպետական հետախուզման մեջ գտնվող անձանց, անհայտ կորածներին, անձանց, որոնք առողջական վիճակի կամ տարիքի պատճառով անկարող են իրենց մասին տեղեկություններ հաղորդել, չճանաչված դիակներին,

1.4.հանցավոր խմբավորումների կազմակերպիչներին:

1.5.Հետևյալ հանցագործությունները կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դրանք կատարելու համար դատապարտված անձանց.

1.5.1.առանձնակի դաժանությամբ, ինչպես նաև ակնհայտ անչափահասների նկատմամբ կատարված սեռական հանցագործություններ,

1.5.2.մշակութային, պատմական արժեքների առևանգումներ,

1.5.3.մարդկանց առևտուր, մարդու առևանգում, ինչպես նաև մարդկանց շահագործման հետ կապված այլ հանցագործություններ,

1.5.4.պոռնկագրական նյութերի պատրաստում և տարածում, այդ թվում` անչափահասների պատկերներ պարունակող,

1.5.5.կեղծ դրամանիշերի, արժեթղթերի, վարկային կամ հաշվարկային քարտերի և այլ վճարային միջոցների պատրաստում և իրացում, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործություններ,

1.5.6.մաքսանենգություն,

1.5.7.անօրինական միգրացիայի ուղիների կազմակերպում,

1.5.8.պետական սահմանի անօրինական հատում,

1.5.9.ազգամիջյան, ռասայական և կրոնական թշնամության հրահրում, ինչպես նաև մասնակցություն ծայրահեղական, դիվերսիոն և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը,

1.5.10.ահաբեկչական խմբերի կազմավորում և/կամ ահաբեկչական գործողությունների նախապատրաստում և կատարում, ինչպես նաև հանցագործությունների կատարում, որոնք կապված են անօրինական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ:

1.6.Սույն Ցանկի 1.5 ենթակետում թվարկված անձանց, եթե փոխվել են նախկինում տրամադրված հաշվառման տվյալները:

2. Տեղեկություններ հանցավոր ոտնձգության ենթարկված առարկաների, կորցված, առգրավված, անտիրական իրերի, հանցավոր գործունեության միջոցների մասին.

2.1.ակոսավոր հրազենի,

2.2.տրանսպորտային միջոցների,

2.3.պատմական և մշակութային արժեքների,

2.4. ռադիո, տեսողական, լուսանկարչական համակարգչային և անհատական համարներ ունեցող այլ տեխնիկայի,

2.5. համարային արժեթղթերի և պետական շրջանառություն ունեցող փաստաթղթերի:

3. Տեղեկություններ չբացահայտված հանցագործությունների մասին.

3.1.սպանությունների և կանխամտածված ձևով առողջությանը ծանր վնաս պատճառելու արարքների,

3.2.առանձնակի դաժանությամբ կատարված սեռական հանցագործությունների, ինչպես նաև` անչափահասների նկատմամբ,

3.3.հրազենի օգտագործմամբ կատարված կողոպուտների,

3.4.խոշոր և առավել խոշոր չափերի խարդախությունների,

3.5.կեղծ դրամանիշերի, արժեթղթերի, վարկային և կամ հաշվարկային քարտերի և այլ վճարային միջոցների պատրաստման և իրացման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների:

3.6. Հետևյալ հափշտակությունների.

3.6.1.հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի,

3.6.2. ռադիոակտիվ, թունավորող, ուժեղ ազդող և թունավոր նյութերի,

3.6.3. թմրամիջոցների և հոգեմետ նյութերի,

3.6.4.ռազմավարական կարևոր նշանակության հումքային ապրանքների,

3.6.5.ավտոտրանսպորտի,

3.6.6.չհրկիզվող պահարաններից և այլ մետաղյա պահոցներից կատարված,

3.6.7. բնակարաններից հափշտակությունների, որոնք կատարվել են բնորոշ եղանակով,

3.6.8.մշակութային և պատմական արժեքների,

3.7. ապօրինի ֆինանսական, բորսայական և արժութային գործարքների հետ կապված,

3.8.մարդկանց առևանգումների,

3.9.բռնության կիրառմամբ կատարված շորթումների,

3.10.մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի,

3.11.ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների, ծայրահեղական ուղղվածություն ունեցող հանցագործությունների:

4.Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում հանցավորության վիճակի և հանցագործությունների հետաքննության արդյունքների մասին վիճակագրական տեղեկատվություն:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 27-ին

Մոլդովայի Հանրապետության վերապահումը

«Հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակման մասին» Համաձայնագրի մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի Որոշման վերաբերյալ

22 մայիսի 2009թ. ք. Աստանա

Մոլդովայի Հանրապետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո:

Մոլդովայի Հանրապետության

գործող վարչապետ Զինաիդա Գրեչանի

Ուկրաինայի վերապահումը

«Հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակման մասին» Համաձայնագրի մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի օրակարգի 11-րդ կետի վերաբերյալ

22 մայիսի 2009թ.

Բացառությամբ Համաձայնագրի նախագծի 10-րդ հոդվածի:

Ուկրաինայի վարչապետ

պատվիրակության ղեկավար Յ. Տիմոշենկո

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։