Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունն իրականացվում է տեղեկատվություն ուղարկելու և տեղեկատվության տրամադրման մասին հարցումները /այսուհետ` հարցում/ կատարելու միջոցով:

2. Տեղեկատվությունը մյուս Կողմին կարող է փոխանցվել նախաձեռնության ձևով, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դա հետաքրքրություն է ներկայացնում այդ Կողմի համար:

3. Հարցումն ուղարկվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է բանավոր փոխանցվել` առավելագույնը երեք օրվա ժամկետում հետագա պարտադիր գրավոր հաստատմամբ: Ընդ որում կարող են օգտագործվել տեղեկատվության փոխանցման տեխնիկական միջոցներ: Հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում կարող է հայցվել դրա լրացուցիչ հաստատումը:

Հայցվող Կողմի իրավասու մարմինն իրավունք ունի խնդրել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարումն ապահովելու համար:

Հարցման մեջ նշվում են.

ա/ հայցող և հայցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,

բ/ հարցման նպատակը և հիմնավորումը,

գ/ ժամկետը, որի ընթացքում ակնկալվում է հարցման կատարումը,

դ/ այլ տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել հարցման կատարման համար:

4. Հայցող Կողմի իրավասու մարմնի պաշտոնական բլանկով գրավոր ձևով ուղարկված կամ հաստատված հարցումը պետք է ստորագրվի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից և հաստատվի այդ մարմնի զինանշանային կնիքով:

5. Եթե հայցող Կողմի իրավասու մարմինը որոշում է, որ հարցումի կատարման անհրաժեշտություն այլևս չկա, ապա տվյալ մարմինն այդ մասին անհապաղ ծանուցում է հայցվող Կողմի պետության իրավասու մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։