Հոդված 2
Հոդված 2
Սույն Արձանագրությունը Համաձայնագրի անբաժանելի մասն է և ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու վերաբերյալ երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից, իսկ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար` ավանդապահին համապատասխան ծանուցումները հանձնելու օրվանից:
Կատարված է Աշգաբադ քաղաքում 2007 թվականի նոյեմբերի 22-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Սույն Արձանագրությունն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2010թ. մարտի 1-ին:
Մոլդովայի Հանրապետության վերապահումը
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց կարգավիճակին հավասար դասվող անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին 1993 թվականի մարտի 12-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությանը
2007 թ. նոյեմբերի 22 Ք. Աշգաբադ
«Մոլդովայի Հանրապետությունը կկիրառի սույն Արձանագրության դրույթները ազգային օրենսդրությանը համապատասխան` պետական բյուջեում ամեն տարի հաստատվող միջոցների շրջանակներում»:
Վարչապետ` Վասիլե Տարլև