Հոդված 1
Հոդված 1
Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. 8-րդ հոդվածը լրացնել երկրորդ պարբերությամբ` հետևյալ խմբագրությամբ.
«Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, ամբողջությամբ հոգում են Համաձայնագրի 2-րդ, 3-րդ հոդվածներում նշված անձանց արտոնյալ երթևեկության իրավունքների իրագործման հետ կապված ծախսերն իրենց տարածքներում մշտապես բնակվող`
- իրենց քաղաքացիների,
- Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների,
- քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ»:
2. Համաձայնագիրը լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող 8.1-րդ հոդվածով.
«Համապատասխան տրանսպորտային միջոցներով երթևեկության սահմանված արտոնությունների փոխարեն Կողմերը կարող են կատարել դրամական հատկացումներ` ազգային օրենսդրությանը համապատասխան: