Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:».

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ:».

3) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.».

4) 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն` բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.».

5) 5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաև հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների և ռետինե մահակի) և հրազեն գործադրելու (օգտագործելու) յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ զեկուցել վերադասության կարգով:».

6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունը պարտավոր է սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:».

7) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է դատախազին:».

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, 8-րդ մասով և սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի գործադրման անհրաժեշտությունը փաստող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ գործադրվել են դրանք, գործադրված հատուկ միջոցների, հրազենի և ռազմամթերքի տեսակը և քանակը, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության ծառայողները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։