Հոդված 1
Հոդված 1.
«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ազգային մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: