Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:».
2) 2-րդ մասում`
ա. «դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերի» բառերով,
բ. «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառքի.»,
գ. «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ) վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի, կվասի, կաթի կամ թանի վաճառքի.»,
դ. ուժը կորցրած ճանաչել «ժգ» կետը,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» կետով.
«ժէ) խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպման:»: