Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 7-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» կետերով.

«դ) ապահովել ցանցային կապի միջոցներով յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով (այդ թվում` արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներով, համակարգչային սարքավորումներով) օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին:

2012 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են կամավոր հարկային մարմին ուղարկել հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը ցանցային կապի միջոցներով: Սույն պարբերությունում նշված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգումներ անցկացվում են միայն ստուգումների անցկացման ռիսկային չափանիշների հիման վրա` հարկ վճարողի գործունեությունը ռիսկային դիտարկելու դեպքերում:

Ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին պարտադիր է`

- 2013 թվականի հունվարի 1-ից` ամսական ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողների համար,

- 2014 թվականի հունվարի 1-ից` եռամսյակային ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողների համար,

- 2015 թվականի հունվարի 1-ից` ԱԱՀ վճարող չհամարվող հարկ վճարողների համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի.

ե) մինչև սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«2011 թվականի մարտի 1-ից հետո օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող և օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապի միջոցներով տեղեկություն ուղարկող հսկիչ-դրամարկղային մեքենաներ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։