Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Նոտարական և փաստաբանական գործունեություն իրականացնողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկությունները

1. Նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք հսկիչ-դրամարկղային մեքենաներ չեն կիրառում բնակչության հետ իրականացվող անկանխիկ գործարքների մասով:

2. Այն դեպքում, երբ նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք բնակչությանը ծառայություններ են մատուցում գործունեության (հսկիչ-դրամարկղային մեքենայի գտնվելու) վայրից դուրս, պարտավոր են գործունեության վայր վերադառնալով անհապաղ` ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, հսկիչ-դրամարկղային մեքենա մուտքագրել մատուցված ծառայության դիմաց վճարված գումարը, իսկ մեկ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրել կամ փոստով առաքել ծառայություն ստացողին:

3. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված գործունեության կասեցումը նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնողների նկատմամբ չի կիրառվում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։