Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երրորդ պարբերության «երկրորդ պարբերությունում» բառերը փոխարինել «առաջին պարբերությունում» բառերով.
2) 2-րդ մասի երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով.
«3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` համապատասխան ժամկետից հետո հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենա չկիրառելու կամ հսկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատասխան սարք չտեղադրելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում է:
Նախազգուշացումից հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով, և համապատասխան օբյեկտի գործունեությունը կասեցվում է` մինչև ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենայի կիրառումը կամ հսկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատասխան սարքի տեղադրումը:
4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` համապատասխան ժամկետից հետո հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմին ուղարկելը չապահովելու (հսկիչ-դրամարկղային մեքենայի, ցանցային կապի միջոցի անխափան աշխատանքը չապահովելու) համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով, բացառությամբ կապի անբավարարության կամ բացակայության պատճառով տեղեկությունը չուղարկելու դեպքերի: Կապի անբավարար որակի կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմինը կապ տրամադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացված տվյալները տրամադրում է հարկային մարմնին:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել տուգանքի վճարմամբ: Գործունեության կասեցումը փոխարինվում է տուգանքով հարկ վճարողի գրավոր համապատասխան դիմումի և սույն մասով սահմանված չափով հաշվարկվող տուգանքի վճարումը հաստատող փաստաթղթի (անդորրագրի) ներկայացման դեպքում: Տուգանք վճարվում է կասեցումը չկիրառելու յուրաքանչյուր օրվա համար` տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսվա ընթացքում արձանագրված միջին օրական շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս վաթսուն հազար դրամից: Կասեցման ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև կասեցման ավարտը յուրաքանչյուր օրվա համար: Գործունեության կասեցման ժամկետի ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում կասեցումը դադարեցվում է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից:»: