Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգրքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:
Սույն հոդվածի իմաստով մշտապես բնակվող է համարվում Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 180 և ավելի օր գտնվող անձը:»: