Հոդված 9
Հոդված 9.
Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին կետի աղյուսակում`
«Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 17-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«1702 30 Գլյուկոզա և գլյուկոզային օշարակ, ֆրուկտոզա
չպարունակող կամ ոչ ավելի, քան 20 տոկոս
ֆրուկտոզա պարունակող` չոր վիճակում». 0 0
2) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 1904-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«1905 Հաց, ալյուրով պատրաստված հրուշակեղեն,
թխվածքներ, բլիթներ և այլ հացաբուլկեղեն ու
կակաո պարունակող կամ չպարունակող
հրուշակեղեն, վաֆլիի սկավառակներ,
դեղագործական նպատակներով օգտագործելու
համար պիտանի դատարկ պատիճներ, վաֆելային
բոլորաթերթեր` ծրարելու համար, բրնձաթուղթ և
համանման մթերքներ». 10 0
3) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 73-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«7321 Ջեռուցող վառարաններ, ջեռուցման ու
եփման վառարաններ և սննդի պատրաստման
վառարաններ (այդ թվում` վառարաններ`
կենտրոնական ջեռուցման օժանդակ կաթսաներով),
ֆրիտյուրնիցաներ, թավաներ, վառարանների ջեռակներ,
սննդի տաքացման համար տաքացուցիչներ և համանման
կենցաղային սարքավորումներ` ոչ էլեկտրական, և դրանց
մասերը` սև մետաղներից». 10 0
4) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 84-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«8414 Պոմպեր վակուումային և օդային, այլ օդային և
գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ
կամ օդաքաշ պահարաններ օդափոխիչներով և քամիչով
կամ առանց դրա». 10 0
5) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 8415-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«8417 Ջեռոցներ և վառարաններ արդյունաբերական կամ
լաբորատոր` ներառյալ թափոնների այրման վառարաններ,
ոչ էլեկտրական». 10 0
6) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 8418-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«8419 Արդյունաբերական կամ լաբորատոր մեքենաներ,
սարքավորումներ էլեկտրական կամ ոչ էլեկտրական
տաքացումով` ջերմաստիճանների փոփոխման միջոցով
նյութերի մշակման համար (տաքացում, եփում, թորում,
բազմաթորում, մանրէազերծում, վարակազերծում, շոգեհարում,
չորացում, գոլորշացում, խտացում կամ սառեցում),
բացառությամբ տնային օգտագործման սարքավորումների, ջրատաքացուցիչ սարքեր` ոչ էլեկտրական 10 0
8419 20 000 Բժշկական մանրէազերծիչներ` վիրաբուժական կամ
լաբորատորային 0 0
8419 90 150 8419 20 000 ծածկագրին դասվող մանրէազերծիչների
մասեր». 0 0
7) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 8544-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8544 Հաղորդալարեր` մեկուսացված (ներառյալ արծնապատվածները
կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ կոաքսիլային)
և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ` միացնող
դետալներով կամ առանց դրանց, մալուխներ թելքաօպտիկական`
կազմված թելքից անհատական պատյաններով, անկախ
հավաք են, թե ոչ էլեկտրահաղորդիչների կամ միացնող
տարրերի հետ». 10 0
8) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 8544-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«8544 42 100 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար էլեկտրական հաղորդիչներ` համալրված միացնող դետալներով` հեռահաղորդակցության մեջ օգտագործվող 0 0
8544 49 200 Այլ էլեկտրական հաղորդիչներ 80 Վ-ից ոչ ավելի լարման համար` հեռահաղորդակցության մեջ օգտագործվող 0 0
8544 70 000 Օպտիկա-թելքային մալուխներ 0 0».
9) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 190531-րդ, 190532-րդ, 8443 31 910-րդ տողերը հանել: