Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի «իա» կետում`
1) առաջին նախադասությունը «ժամանող» բառից առաջ լրացնել «մշտական բնակության» բառերով.
2) երկրորդ նախադասությունը «ֆիզիկական անձանց» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող» բառերով.
3) երկրորդ նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է վերջին անգամ հաշվառումից հանված լինի այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:»: