Հոդված 15
Հոդված 15.
Օրենսգրքի 148-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 148. Մաքսային հսկողության ընտրողականությունը
1. Մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառում են ընտրողականության սկզբունքը:
2. Մաքսային հսկողության ձևերի ընտրության ժամանակ կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ:
3. Ռիսկերի կառավարման համակարգն ուղղված է մաքսային մարմինների ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու միջոցով օրենսդրության այն խախտումները վերացնելուն, որոնք`
ա) ունեն կրկնվող բնույթ.
բ) կապված են մաքսային վճարներից խուսափելու հետ.
գ) կապված են տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովման հետ:
4. Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը, որի հիման վրա վերադաս մաքսային մարմինը հաստատում է ռիսկերի գնահատման աստիճանները:»: