Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ
Հոդված 10
Հոդված 10.
Հայաստանի Հանրապետության շքանշաններն են`
Հայրենիքի շքանշանը (հանձնվում է միայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց),
Մարտական խաչ շքանշանը` 1-ին աստիճանի և 2-րդ աստիճանի,
Փառքի շքանշանը,
Պատվո շքանշանը,
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը,
«Տիգրան Մեծ» շքանշանը,
«Վարդան Մամիկոնյան» շքանշանը:
(10-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-75, 20.05.02 ՀՕ-353-Ն, 08.02.11 ՀՕ-33-Ն)