Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4
Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման, շքանշանների և մեդալների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոնք սահմանում են պարգևատրման կարգը, պետական պարգևները կրելու կանոնները:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների:
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ստեղծագործական միությունների, գիտական ընկերությունների հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների հիմնած շքանշանների և մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հետ:
(4-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-33-Ն)