Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 75.1-ին հոդվածի 2-րդ մասում`
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 75.1-ին հոդվածի 2-րդ մասում`
1) չորրորդ պարբերության «չորրորդ և հինգերորդ» բառերը փոխարինել «չորրորդ, հինգերորդ և վեցերորդ» բառերով.
2) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հինգերորդ հերթին` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.».
3) վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«վեցերորդ հերթին` բանկի մասնակիցների պահանջները:».
4) յոթերորդ պարբերության «երկրորդ և երրորդ» բառերը փոխարինել «երկրորդ, երրորդ և հինգերորդ» բառերով, ինչպես նաև «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով: