Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 113-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6. Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը հաշվարկվում են պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած նորմատիվներին համապատասխան: Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը կարող են հատուցվել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` տվյալ տարվա պետական բյուջեով Ազգային ժողովի պահպանման ծախսերում այդ նպատակի համար նախատեսված միջոցների սահմաններում:»: