Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-04-14-ից մինչև 2017-05-18։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերով.

«1.1. Հերթական նստաշրջանն անցկացվում է նստաշրջանի բացման օրվանից սկսած՝ երեք շաբաթը մեկ գումարվող չորսօրյա նիստերի միջոցով, որոնց գումարման օրը, բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ կետով նախատեսված դեպքերի, կարող է Ազգային ժողովի նախագահի առաջարկությունով Ազգային ժողովի որոշմամբ տեղափոխվել նույն գումարման հերթական նստաշրջանի մեկ այլ երկուշաբթի օր: Եթե տեղափոխված չորսօրյա նիստերի գումարման կամ այլ օրը համընկնում է օրենքով ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրվա հետ, ապա այդ օրը նիստեր չեն անցկացվում:

1.2. Ազգային ժողովի նախագահը կարող է սույն հոդվածի 1.1-ին կետում նշված առաջարկությամբ Ազգային ժողովի նիստում հանդես գալ մինչև տեղափոխվող չորսօրյա նիստերի գումարման օրը: Չորսօրյա նիստերի գումարման օրը տեղափոխելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկությունից անմիջապես հետո՝ առանց քննարկման:

1.3. Չորսօրյա նիստերի գումարման օրը չի կարող տեղափոխվել, եթե այդ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու է Սահմանադրությամբ քննարկման ժամկետ ունեցող կամ սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «գ», «ե» կամ «ը» ենթակետերով նախատեսված հարց: Նույն գումարման հերթական նստաշրջանի ընթացքում չորսօրյա նիստերի գումարման օրը կարող է տեղափոխվել ոչ ավելի, քան երկու անգամ:

Տեղափոխված չորսօրյա նիստերի գումարման օրը չի կարող համընկնել՝

ա) հաջորդ չորսօրյա նիստերի գումարման օրվա հետ, եթե այդ նիստերի գումարման օրը նույնպես չի տեղափոխվում կամ տեղափոխված չէ.

բ) մինչև չորսօրյա նիստերի գումարման օրը տեղափոխելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունելը նախաձեռնված արտահերթ կամ հատուկ նիստի գումարման օրվա հետ, եթե այդ նիստը չի նախատեսվում գումարել ժամը 18.30-ից մինչև 24-ը:».

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Չորսօրյա նիստերը տեղի են ունենում ժամը 12.00-ից մինչև 18.00-ն՝ մեկուկես ժամ տևողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Նիստերի բոլոր օրերին առաջին ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։