Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «սխալը հայտնաբերելուց հետո`» բառերը փոխարինել «` սխալը հայտնաբերելուց հետո`» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքով ներկայացված եկամուտը ստուգման արդյունքում կամ ճշտված հաշվետվության հիման վրա փոփոխվելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:
Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է, և պակաս վճարած նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: