Հոդված 1
Հոդված 1.
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 3-րդ հոդվածում`
1) «զ» կետի «համաձայնեցումը,» բառը հանել.
2) «ժ» կետի «հավաստագրումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց է» բառերը փոխարինել «հավաստագրումն է» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» կետով.
«իբ) շահառուն վճարման ստացման վերջնական հասցեատերն է:»: