Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 23-րդ հոդվածում`
1) վերնագրի «հիմնական տնտեսական նորմատիվը» բառերը փոխարինել «տնտեսական նորմատիվներ» բառերով.
2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ և 1.4-րդ մասերով.
«1.1. Դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա կամ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվում է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվ` հարյուր միլիոն դրամի չափով:
1.2. Կենտրոնական բանկի խորհուրդը վճարահաշվարկային կազմակերպությունների համար կարող է սահմանել իրացվելիության տնտեսական նորմատիվ:
1.3. Տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
1.4. Տնտեսական նորմատիվները պարտադիր են վճարահաշվարկային կազմակերպությունների համար:».
4) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների համար սահմանել դրամական միջոցներ կամ արժեթղթեր դեպոնացնելու կամ անվերադարձելի բանկային երաշխիք ներկայացնելու պահանջ:».
5) 2-րդ մասի երրորդ պարբերության առաջին նախադասությունում «սահմանում է» բառերը փոխարինել «կարող է սահմանել» բառերով: