Հոդված 17
Հոդված 17.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.
«Հոդված 27.1. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունների կասեցումը
1. Հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունն այդ մասին մեկ օրվա ընթացքում ծանուցում է Կենտրոնական բանկին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումը ստանալու կամ հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու փաստը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու վերաբերյալ:
3. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 1 օրվա ընթացքում, վճարահաշվարկային կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ` ֆիզիկական անձ պարտատերերի քանակի և պարտավորությունների ընդհանուր չափի վերաբերյալ:
4. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և պարբերականությամբ:
5. Ֆիզիկական անձ պարտատերերի նկատմամբ պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո վճարահաշվարկային կազմակերպությունը եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:
6. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 3-րդ մասում նշված հաշվետվությունը վերլուծելուց հետո անհրաժեշտության դեպքում մեկօրյա ժամկետում տեղում ստուգում կատարելու միջոցով հետևում է պարտավորությունների մարման գործընթացի կազմակերպմանը:»: